Ասում են՝ Սևանում հայտնի հանրահավաքի ժամանակ Ռուբեն Հակոբյանին նույնիսկ ապտակել են:
«Ժողովուրդ» թերթը հետաքրքիր մանրամասներ է հաղորդում Մարտունիում կայացած Րաֆֆու սկանդալային հանրահավաքից, որտեղ «Ժառանգություն» խմբակցության ղեկավաև Ռուբեն Հակոբյանը մեր որոշ համերկրացիների թուրք անվանեց: Պարզվում է՝ ամեն ինչ չի սահմանափակվել հայտնի տեսանյութում երևացող հրմշտոցով ու փոխադարձ վիրավորանքներով։ Թերթը գրում է, որ Ռուբիկ Հակոբյանին տեղաբնակները մի կողմ են քաշել ու պատասխան են պահանջել ասածների համար և չստանալով բավարար պատասխան՝ անգամ ապտակել են ԱԺ պատգամավորին։
Բայց ինչպես հասկացանք, Ռուբեն Հակոբյանը կա՛մ լավ չի հասկացել դասը, կա՛մ ապտակի համն է դուրը եկել... Համենայն դեպս, վերադառնալով Երևան՝ նա նույն միտքը կրկնել է Ազատության հրապարակում հերթական հանրահավաքի ժամանակ և էլի մեղադրել է մարտունեցիներին, որ նրանց մեջ թուրքեր կան…
Բայց ախր չի կարելի էլի, հարգելի քաղաքական գործիչներ, չի´ կարելի։ Ընտրությունները գալիս-գնում են, հարթակները դատարկվում են, բայց ձեր խոսքերն ու դրանց հետևանքները մնում են։ Ինչպե՞ս չեք կարողանում հասկանալ, որ պետք չի ձեր կեղտոտ խաղերի համար վիրավորել հասարակ ժողովրդին ու մարդկանց և հատկապես այս դեպքում, երբ տեսնում եք, որ մարդիկ այնքան են վիրավորվել ձեր արտահայտություններից, որ ընկալում են դա որպես անձնական վիրավորանք:
Պարզապես այնքան մարդկություն ու տղամարդկություն գտեք մեջներդ, որպեսզի գոնե չկրկնեք այդ խոսքերը, եթե չեք կարողանում ձեր սխալը ընդունել և ներողություն խնդրել։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/277964245670680
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել