Ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ չպետք է դաժան վերաբերվել ոչ միայն այն պատճառով, որ դա համահունչ չէ մեր դարավոր էթնիկ ընկալումներին, այլ նաև այն պատճառով, որ մարդկային վերաբերմունքը միայն կավելացի գերի հանձնվողների թիվը, քանի որ գերի հանձնվողը կիմանա, որ իրեն չի սպասվում տանջանքներ և արդյունքում չի կռվի մինչև վերջին փամփուշտը: Սա կհեշտացնի հայ զինվորի գործը, և ավելի քիչ արյուն կթափվի: Ադրբեջանցի ռազմագերու սնունդը պետք է ավելի ճոխ լինի, քանի ադրբեջանցի զինվորի սնունդը, և դա իրենք պետք է տեսնեն: Ժամանակին մերոնք ադրբեջանցի ռազմագերիների ինչ-որ մի խմբաքանակ են բաց թողել առանց որևէ պայմանի: Դեռ ավելին՝ տալով նրանց 100$ և ուղարկելով Վրաստան կամ Ռուսաստան: Արդյունքում գերի հանձնվել ցանկացողների թիվը ադրբեջանական բանակում ավելացել էր: Թե՛ շահավետ էր և թե՛ մարդկային:ճճճ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: