Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ հինգշաբթի օրը կայացած ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ժամանակ հանձնարարական է տրվել ապահովել, որ գոնե ՀՀԿ-ականներով ապահովվի հանդիսատեսի հարցը կայանալիք համերգում, որն արդեն այդքան աղմուկ է բարձրացրել։
Ճիշտ է, Գալուստ ինտելեկտուալ-Սահակյանը հերքել է այս լուրը, բայց դե ես չեմ հիշում մի դեպք, որ Գալուստը հերքումով հանդես չգար նման իրավիճակներում։ Ըստ այդմ, մնում է մենակ մի հռետորական հարց. լավ, ասենք թե բերիք ու տեղի հանրապետականներով և հանրապետական կոմսոմոլով դահլիճը լցրեցիք, հետո էլ հայտարարեցիք, որ Շուշանը պոլնի զալ ա հավաքել... Բայց դուք հո գիտեք, որ մենք գիտենք որ դա այդպես չէ, և հարց է առաջանում, թե ի՞նչ իմաստ կա համառելու։
Չնայած ինչի՞ եմ զարմանում։ ՀՀԿ-ն վերջին շրջանում միշտ էլ աչքի է ընկել ամենաանհաջող լուծումները գտնելով։ Նույնն էլ հիմա. Շուշանը շատ ավեի ճիշտ կաներ, որ պարզապես չեղյալ հայտարարեր իր համերգային ծրագիրը և հոխորտալու փոխարեն, իր սիրած ձևակերպումով ասեմ, քրիստոնեաբար ներում հայցեր այն բոլոր մարդկանցից, ում ինքը կամա, թե ակամա վիրավորել է։
Վայ Դերո, Դերո, սրանք անուղղելի են։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/254079504728979
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել