Image result for պետական գույքի վարչությունՕրերս գործադիրի ղեկավարը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարել է 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերով ընկերությունների տնօրեններին, երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրական մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները. ընկերության եկամուտները՝ ըստ եկամուտների աղբյուրների, և ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը:

Պետգույքի կառավարման վարչությունը պարտավոր է ներկայացնել իրենց համակարգի ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ, որոնք թույլ կտան ամբողջապես գնահատել ընկերությունների գործունեության արդյունքները:
Հանձնարարել է մեկամսյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ: Միաժամանակ ամփոփել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և ՀՀ մարզպետերի կողմից ստացված՝ ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների համակարգը և առաջարկություն ներկայացնել կառավարություն այդ համակարգի կիրառումն ապահովելու ու դրա արդյունքների հիման վրա ընկերությունների տնօրենների նկատմամբ պատասխանատվության նորմերի կիրառման վերաբերյալ:

Ի դեպ` այդ ծրագրերը ներկայացվելու են բավականին խիստ չափանիշներով: Այն ակտիվը, որը վստահված է կառավարման, պետք է ունենա հստակ պատկերացում, թե ինչ արդյունք ենք ակնկալում, իսկ կառավարիչները պետք է ընտրվեն ներկայացված ծրագրերին համապատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել