Դժվար թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իջնի քաղաքապետի պաշտոնի մակարդակի:
Ամեն ինչ հնարավոր է, եթե ամբիցիաները կրկին չգերակայեն, քանի որ հայ ժողովրդի պատմության ընթացքում դրանք հաճախ բավական բացասական դեր են խաղացել: «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀՅԴ կուսակցությունների` Երեւանի ավագանու ընտրություններին հնարավոր միավորման հարցը, ես վախենում եմ, որ ամբիցիաներն ու մեծամտությունը կխանգարեն այդ կուսակցություններին միավորվել: Սակայն, իհարկե դա հնարավոր է, թեեւ քիչ հավանական: Այսօրվա դրությամբ, առաջին գծում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Տրամաբանական է, որ հենց նա գլխավորի ցուցակը, սակայն Հովհաննիսյանը կհամարի, թե կանգնել է մեծ պայքարի ճանապարհին եւ դժվար թե իջնի քաղաքապետի պաշտոնի մակարդակի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել