Yerkir.am-ը գրում է.Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել չհանդուրժել Եվրամիության վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «ճնշումը», փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
«Չի կարելի հանդուրժել ճնշումն ԱՄՆ-ի նախագահի այն մի շարք հայտարարություներում, թե ինչ Եվրոպա պետք է լինի կամ այլևս չպետք է լինի», - հայտարարել Է Օլանդը Մալթայում ԵՄ-ի 27 երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովից առաջ:
Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում Թրամփն ավելի վաղ հիացմունք Է հայտնել Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման կապակցությամբ, քննադատել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը, ՆԱՏՕ-ն համարել է կարևոր, բայց «հնացած» կազմակերպություն և նախանշել Է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/122825.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



