Լուկաշենկոն առաջարկել է քրեական գործ հարուցել «տարբեր դանկվերտների» նկատմամբAysor.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին Մինսկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը առաջարկել է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ՝ ռուսական շուկա պարենամթերքի մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է РИА Новости-ն:

«Ինչ վերաբերում է սննդամթերքին, ես միայն գլխավորը կասեմ: Ճանաչում եք տարաբնույթ դանկվերտների և ուրիշների, մեզ հարկավոր է ուսումնասիրել հարցը և քրեական գործ հարուցել Դանկվերտի նկատմամբ պետությանը վնաս հասցնելու համար», - ասել է Լուկաշենկոն:

Անցած տարվա դեկտեմբերին Բելառուսի նախագահը Դանկվերտին քննադատության էր ենթարկել բելառուսական պարենամթերքի վերաբերյալ բացասաբար արտահայտվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել