Դհոլչիների տեսանյութի շուրջ կրքերը թեժանում են: Սկզբից այն մեկնաբանվեց, որպես Արմեն Աշոտյանի անհանդուրժողականություն նոր կուսակցի նկատմամբ և ողջ կուժն ու կուլան վերջինիս գլխին ջարդվեց: Բայց արի ու տես տեսանյութը Աշոտյանի հետ այնքան կապ ուներ ինչքան ես տուռնիկի, կամ Գեղամյանը՝ նժդեհականության : Իրադարձությունների նման զարգացման երևի ոչ ոք չէր սպասում.... Արտաշես Գեղամյանը խոստովանել է, որ ինքն էր վարձել երիտասարդ երաժիշտներին` Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական հոգեհանգիստը անցկացնելու համար...իսկ երաժիշտներին վճարել էր ընդամենը 10 դրամ 5 լումա... Մարդիկ մտածել էին, որ դա Արտաշես Գեղամյանի համար էին նվագել, որովհետև Հմայակ Հովհաննիսյանի `«Քաղաքագետների միության» գրասենյակն ու «Ազգային միաբանության» կուսակցության գրասենյակը գտնվում են նույն շենքում...
Այսքանով կարելի է ասել, որ Գեղամյանի՝ նախագահին անվերապահորեն ծառայելը, ծառայության մի նոր փուլ թևակոխեց, ավելի ինքնամոռաց... Հասկանալի է, որ Գեղամյանն ուզում է հանրապետականների ցուցակում իր գոլդոտ տեղն արդարացնել, փորձում է նախագահին համոզել, որ չի սխալվել, որ այլ պնակալեզների փոխարեն իրեն է վերցրել, որ կծառայի, անգամ հայրենիքը կուրանա,եթե պետք գա: Հայրենիքը ուրանալու կարիք չեղավ, բայց այ հին հարևաններին՝ խնդրեմ: Սա ավելի շատ պեշկաների պայքար ա հիշացնում. Նոր բարգավաճացածն ու նոր հանրապետականացածն իրար դեմ: Մեռնեմ Ձեր պնակալեզ ջանին:
Բայց պատեկրացնում եմ էս մեգաքաղաքագետի դեմքի արտահայտությունը երբ հասկացավ, որ իրա փոքրիկ շուստռիությունը ընդհանրապես այլ կերպ է մեկնաբանվել: Փոս փորողն իր փորած փոսն է ընկնում: Հայտնի ասացվածքի մոդեռն ռեալիզացիա: Պատկերացնում եմ ինչքան մարդու տեղը պետք ա նեղն ընկած լինի, որ էսպիսի հիմար հերքում տա իր իսկ արածին:
Գեղամյանն ակնհայտորեն ծերանում ա, միտքն էլ մթագնում ա: Ասա էտքան թաղման գործիքների մեջ, հենց քո անվան հետ ասոցացվողով պետք ա համերգ կազմակերպեիր՞՞: Բայց ինչի՞ հենց Արմեն Աշոտյան էլի այ Գեղամյան ջան, ինչի՞ մեր խեղճ նախարարի անունով դրեցիր էտ վիդեոն youtube-ում: Էկած-չեկած կուսակիցներիդ հետ թարսվում ես: Էտքան բարգավաճական կա, կամ էտքան լևոնական կա, դրանցից մեկի անունով կարայիր դնեիր ու վերջ: Հիմա ինձ շատ հետաքրքիր ա, թե Աշոտյանին Գեղամյանն ինչ պատասխան ա տալու: