Հայաստանում «Սոլար հայդրոջին հոլդինգ»-ի հետ համագործակցության շրջանակում այլընտրանքային էներգիայի հիբրիդային աղբյուրների գիտաարտադրական կոնսորցիում կստեղծվի:
Համապատասխան հուշագիրը ստորագրվել է Երևանում` համապատասխան նախարարության և կազմակերպության ներկայացուցչի միջև։
Նշենք, որ հուշագրի կնքումը ամուր և կարևոր քայլ է՝ աշխարհում այս շատ կարևոր տեխնոլոգիան տարածելու համար։ Սա խոսում է այն մասին, որ կարող ենք ամբողջ աշխարհին մաքուր էներգիա տալ, ինչի պահանջարկն այժմ շատ մեծ է։ Ըստ ընկերության ներկայացուցիչների` Հայաստանում ներդրում անելը ճիշտ է, քանի որ այստեղ չափազանց խելացի մարդիկ են աշխատում:
ՀՀ-ն իր հերթին պարտավոր է աջակցել այս տեխնոլոգիայի իրականացմանը և հնարավորություն ստեղծել, որ ներդրված տեխնոլոգիան արտադրություն սկսի Հայաստանում։
Կոնսորցիումը կառաջարկի ջերմոցային գազերից զերծ մաքուր էներգիայի լուծումներ, որոնք առավել մատչելի ու ճկուն են, քան այրվող վառելանյութերը:
Կազմակերպության առաջարկած տեխնոլոգիան գոյություն ունեցողներից զգալիորեն էժան է, էլեկտրականության ու վառելիքի ինքնարժեքը կրճատվում է առնվազն 50%-ով։ Սարքավորման փորձնական նմուշն արդեն հավաքված է:
Նախատեսվում է աջակցել կոնսորցիումի ձևավորմանը, «Սոլար հայդրոջին հոլդինգ»-ն էլ կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ՝ խթանելու կոնսորցիումը այլ երկրներում եւ ապահովելու վերջինիս հաջողությունը: