«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաները նախարար Վահան Մարտիրոսյանը Գյումրի այցի ժամանակ երեկ եղել է նաև ավտոկայանում։ Ընդ որում, նա ավտոկայան այցելել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խնդրանքով։ «Շիրակի մարզը սոցիալապես ամենաանապահով մարզերից է, ավտոկայարանն էլ անմասն չէ։ Մի շարք խնդիրներից։ Պատգամավորի հետ բազմիցս քննարկել ենք ավտոկայարանի վիճակը»,– ասել է նախարարը։
 
Տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. Գյումրիի ավտոկայանը պատկանում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքին, ավելին՝ հենց նրանց է պատկանում նաև այն ընկերությունը, որ կազմակերպում է Գյումրի-Երևան ուղևորափոխադրումը։ Ու ստացվում է, որ Մ. Գրիգորյանը նախարարի մոտ փորձում է առաջ քաշել ու պետության միջոցներով լուծել իր ընտանիքին պատկանող բիզնեսի խնդիրները»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել