Հետազոտողների միջազգային խմբի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փարավոնները նույնպես տառապել են ժամանակակից հիվանդություններով: Գիտնականները մումիաների մոտ հայտնաբերել են աթերոսկլերոզ ժամանակակից հիվանդությունը, որի պատճառը ծխելն է, գիրությունը և քիչ շարժվելը: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
Գիտնականների ուսումասիրած 137 մումիաներից 76-ը Եգիպտոսից էին, 51-ը Պերուից, 10-ը ԱՄՆ-ից ու Ալյասկայում գտնվող Ալեուտյան կղզիներից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մումիաների մեկ երրորդը տառապել է աթերոսկլերոզով:
Ընդունված է համարել, որ այդ հիվանդությունը ժամանակի դժբախտությունն է. սխալ սնվելը, սթրեսները, ծխելը և վատ էկոլոգիան հիվանդության առաջացման հիմնական գործոններն են, սակայն պարզվել է, որ այն տարածված է եղել նաև դեռևս հնագույն ժամանակներից:
«Ինչն է զարմանալի, որ աթերոսկլերոզի նշաններ հայտնաբերվել են տարբեր ժողովուրդները ներկայացնող մումիաների մոտ:
Կարծես թե կերակրատեսակների, կենսակերպի, ծխելու և էկոլոգիայի միջև տարբերություն ընդհանրապես չկա: Դա նշանակում է, որ աթերոսկլերոզը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, քան ենթադրվում է»,- ասում է հետազողներից մեկը:
Աթերոսկլերոզը ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով ծագած խրոնիկական հիվանդություն է, որը հանգեցնում է սրտի իշեմիկ հիվանդությունների:



