Եկեղեցիներն ամբողջ աշխարհում տարբերվում են իրենց ճարտարապետական տարբեր լուծումներով: Եկեղեցական ճարտարապետությունն ունի շատ հարուստ և բազմաբնույթ պատմություն, ինչը և ցույց է տալիս, որ եկեղեցական ճարտարապետությունից են սկիզբ առել ճարտարապետական նորարարությունները, եկեղեցական բոլոր նոր ոճերը: Մինչև մեր օրեր պահպանվել են հին աշխարհի լավագույն և շքեղ պաշտամունքների վայրերը, ինչպես նաև նրանց թվին են միացել նորերը: Ձեզ եմ ներկայացնում դրանցից մի քանիսը:
1.Լաս Լախաս Մայր տաճար
Տաճարը գնտվում է Կոլումբիայում, որի շինարարությունն ավարտվել է 1984 թվականին: Այն հանդիսացել է խաղաղության բանալի Հարավային Ամերիկայի երկու ժողովուրդների միջև:
2.Հոբելյանական եկեղեցի
Եկեղեցին համարվում է Հռոմի համայնքային կենտրոնը: Այն կառուցվել է 1996-2003 թվականներին Ռիչարդ Մեյերի կողմից` տեղի բնակչության կյանքը վերակենդանացնելու նպատակով:
3.Սուրբ Մարիամ Աստվածածին տաճար
Տաճարը գտնվում է Բրազիլիայում, որը կառուցվել է 1988 թվականին: Սյուների միջև տարածությունը ծածկված է գունավոր ապակիով:
4. Տիրամայրն արցունքների մեջ Մայր տաճար
Մայր տաճարը գտնվում է Իտալիայի Սիրակուզա քաղաքի մոտակայքում: Տաճարը կառուցված է այնպես, որ երևում է քաղաքի բոլոր ծայրերից:
Նյութի աղբյուր՝ http://www.vardblog.net/2013/03/blog-post_11.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել