Azatutyun.am-ը գրում է.
 Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կզբաղեցնի իշխող Հանրապետականի (ՀՀԿ) Արարատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնը:
 Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Հանրապետականից նման առաջարկ արվել է և ինքն էլ ընդունել է:
 Նշենք, որ երեկ, Արարատի կառուցի արդեն նախկին ղեկավար, պատգամավոր Կարինե Պողոսյանը Հանրապետականից դուրս գալու դիմում ներկայացրեց: Պողոսյանն, ով ի դեպ Հովիկ Աբրահամյանի ազգականուհին է, մեկ տասնյակից ավելի անձանց հետ լքեցՀանրապետականը՝ հետևելով Աբրահամյանի օրինակին։
 Հարցին, թե կհաջողվի՞ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի համար շատ ձայներ բերել, հաշվի առնելով, որ Արարատի մարզում ուժեղ են Հովիկ Աբրահամյանի դիրքերը, նախկին ոստիկանապետը պատասխանեց, թե գուշակություններ անել չի ցանկանում։

«Ազատություն». - Ձեզ կհաջողվի՞ փոխարինել Հովիկ Աբրահամյանին։

Սարգսյան. - Ես Հովիկ Աբրահամյանին չեմ փոխարինում, ես փոխարինում եմ մարզային կառույցի ղեկավարին՝ Հանրապետական խորհրդի նախագահին, ես Հովիկ Աբրահամյանին չեմ փոխարինում, և հիմա ես չեմ ուզում նույնիսկ այդ մասին մտածել, ես գնում եմ իմ աշխատանքն անեմ՝ ինչ-որ իմ պարտականությունների մեջ է մտնում։ Ինչքանով դա կստացվի, կյանքը ցույց կտա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել