Մի փոքրիկ քաղաքում հյուրընկալվել էր մի հարուստ զբոսաշրջիկ: Հարյուր դոլար թողնելով հյուրանոցի տիրոջ մոտ` նա բարձրացավ տեսնելու հյուրանոցի սենյակները:
Հյուրանոցի տերը, չկորցնելով ոչ մի րոպե, վերցնում է գումարը և վերադարձնում մսավաճառին ունեցած իր պարտքը: Մսավաճառը այդ գումարը տալիս է ֆերմերին`իր պարտքի դիմաց: Ֆերմերը այդ գումարով փակում է ավտոմեխանիկին ունեցած իր պարտքը, որն էլ իր պարտքն է վերադարձնում տեղի խանութներից մեկում: Խանութի տերն էլ իր հերթին վերադարձնում է իր պարտքը այն աղջիկներից մեկին, ով ճգնաժամի պատճառով պարտքով «սպասարկել էր» իրեն: Աղջիկը միանգամից վազում է հյուրանոցի տիրոջ մոտ և նրան վերադարձնում այն գումարը, որը պարտք էր նրան այն սենյակներից մեկի համար, որը նա վարձել էր իր հաճախորդի համար:
Այդ պահին ներքև է իջնում զբոսաշրջիկը և ասում, որ չգտավ իրեն հարմար սենյակ, վերցնում է իր տված գումարը և հեռանում: 

Ոչ ոք ոչինչ չստացավ, բայց ամբողջ քաղաքը հիմա ապրում է առանց պարտքերի և լավատեսությամբ նայում է դեպի ապագա… 
__________________________ 

Հայտնի մի հոգեբան իր հոգեբանության վերաբերյալ սեմինարը սկսում է 5000 դրամը ձեռքին: Դահլիճում նստած է մոտ 200 մարդ:
Հոգեբանը հարցնում է.
- Ո՞վ է ուզում այս գումարը:- Բոլորը բարձրացնում են իրենց ձեռքը:
- Հոգեբանը սեղմում է թղթադրամը ափի մեջ, հետո բացում ու նորից հարցնում ներկա գտնվողներին:
- Դեռ այս գումարը ցանկացողներ կա՞ն:
Նորից բոլորը բարձրացնում են ձեռքերը:
- Ուրեմն ես ուրիշ բան կանեմ,- ասում է հոգեբանը:
Թղթադրամը գցում է գետնին տրորում այն, ապա բարձրացնում է կեղտոտ թղթադրամը և նորից հարցնում:
-Դե իսկ հիմա, որևէ մեկին այն պե՞տք է այս տեսքով: 
Եվ նորից բոլորը բարձրացնում են իրենց ձեռքերը:
-Սիրելիներս,- ասում է հոգեբանը,- հենց նոր դուք սովորեցիք շատ կարևոր բան: Անկախ այն բանից, թե ես ինչ օրի հասցրի այս թղթադրամը, դուք շարունակում էիք ցանկանալ այն ձեռք բերել, քանզի գումարը այդ ընթացքում չկորցրեց իր արժեքը: Այն դեռ թղթադրամ է 5000 դրամ արժողությամբ:
Մեր կյանքւմ հաճախ է պատահում, երբ մենք անտեսված ենք, շպրտված: Դա մեր իրական կյանքն է…Այդ պահերին մենք մեզ զգում ենք ինչպես ոչնչություն:
Բայց ամենևին կարևոր չէ՝ ինչ է եղել կամ ինչ է լինելու, դու երբեք չես կորցնի քո արժեքը, ոչ մի դեպքում:Կեղտոտ ես դու, թե մաքուր, անտեսված ես, թե ոչ, դու միշտ կլինես անգին նրանց համար, ովքեր քեզ սիրում են: Մեր արժեքը չի որոշվում նրանով, թե ինչ ենք մենք անում կամ ում հետ ենք ծանոթ, այլ նրանով, թե ինչպիսին ենք մենք: 

Դու յուրահատուկ ես,մ ի մոռացիր դրա մասին երբեք: 
______________________ 

Փոքրիկ տղան մտնում է վարսավիրանոց: Վարսավիրը, նրան միանգամից ճանաչելով, ասում է իր հաճախորդներին.
-Տեսե՜ք, սա աշխարհի ամենաանխելք տղան է: Հիմա ես դա ձեզ կապացուցեմ:
Մի ձեռքում նա բռնում է մեկ դոլար, իսկ մյուսում քսանհինգ ցենտ: Կանչում է տղային և նրան առաջարկում ընտրել որևէ մեկը: Տղան վերցնում է քսանհինգ ցենտը: Բոլորը ծիծաղում են, տղան հեռանում է:
Երբ տղան վերադառնում էր տուն, նրան տեսնում է հաճախորդներից մեկը և հարցնում.
-Իսկ ինչո՞ւ ես դու ամեն անգամ ընտրում քսանհինգ ցենտը, այլ ոչ մեկ դոլարը:
-Որովհետև այն օրը, երբ ես կընտրեմ մեկ դոլարը, խաղն ավարտված կլինի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել