Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր հանդիպումներ ունեցավ Իրանի քաղաքական վերնախավի ամենահեղինակավոր դեմքերի հետ`
1) ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ
2) ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանի
3) ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանի
ԻԻՀ հեղինակավոր լրատվամիջոցների թոփ լուրերի շարքից այս հանդիպումների մասին լուրերը արդեն մի քանի ժամ չեն հեռանում:
Կատակի է նման, բայց հայ-իրանական այսպիսի ակտիվ ու ջերմ բարեկամական հարաբերություններ երևի Արշակունիների առաջին շրջանի կառավարիչներից հետո չենք ունեցել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10208800010498362?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1485982566440684
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել