Գերմանացի դիետոլոգները հետազոտության արդյունքում կազմել են այն մթերքների ցանկը, որոնք խթանում են մարդու մտավոր գործունեությունը: Հետազոտությունները ցույց են տվել` հիշողությանը, ինֆորմացիայի ընկալմանն ու պահպանմանը կարող են նպաստել հատկապես ձուն, ձուկը, հապալասը, կաղամբը, մանանեխը: Հենց այս մթերքներն են պարունակում ուղեղի բնականոն ու արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ նյութեր:
Իտալացի մասնագետներն էլ իրենց հերթին կազմել են մթերքների ցուցակ, որի օգնությամբ կարելի է ունենալ բարձր տրամադրություն: Այդ մթերքներն են` շոկոլադը, խավիարը, կաթը, պանիրը, ընկույզը, թռչնի, խոզի եւ տավարի միսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



