Առաջիկա ամիսներին քաղաքական թիվ մեկ իրադարձությունը կարելի է համարել խորհրդարանական ընտրությունները: Կուսակցությունները լայն թափով պատրաստվում են մրցապայքարին և որոշակի ակտիվություն են մտցրել դաշտում: Ձևավորվում են դաշինքներ, ի հայտ են գալիս հին դեմքեր, որոնցից շատերը մանկության տարիների հիշողություններ են աթնացնում, ոմանք էլ մասամբ ասոցիացվում են 90-ականների «Դեռբի» շոկոլադների հետ: Այո, այս ամենի ֆոնին, կարծում եմ, տեղին է հանրության, այսպես ասած, «ձեռառնոցին», քանի որ այնպիսի տպավորություն է, կարծես անդրշիրիմյան աշխարհը հատել է երկրային կյանքը:
Ինչևէ... Քաղաքական դաշտում հայտնվելու սպառնալիք է ներկայացրել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նույն ինքը՝ Վարդանիկը: Այնպես չէ, որ այս երկու ամիսներին քաղաքականություն մտնող դեմքերից վատագույնն է, այնուամենայնիվ, ոչ պակաս զավեշտալի է Վարդանիկի մարտահրավերը: Նախ՝ Վարդանիկը ասոցիացվում է սերիական մարդասպանի հետ: Նրա ընդհանուր կենսագրության մասին կարելի է որոշակի պատկերացում կազմել՝ դիտելով, օրինակ, 50-ականների Չիկագո գաղթած մարդասպանների մասին վավերագրական ֆիլմերը, իսկ նրա քրեական անցյալը մինչև վերջ ներկայացնելու համար, եթե անգամ 1-02 հաղորդումը որոշի 45 սեզոնանոց բազմասերիանոց անդրադարձ կատարի, կարծում եմ՝ լիարժեք չի կարողանա ներկայացնել պատկերը:
Վարդանիկն ու նրա որդին բազմաթիվ սկանդալների գլխավոր հերոսներ են, սակայն հիմա վերադառնում են քաղաքականություն: Նրանց տեղը ոչ թե քաղաքականությունն է, այլ, օրինակ, Սովետաշենի քրեակատարողական հիմնարկը: Կարծում եմ՝ Վարդանիկին հարկավոր է ոչ թե ընտրություններին մասնակցելու թույլտվություն տալ, այլ պետք է իզալացնել հանրությունից, քանի որ անկանխատեսելի քայլեր կարող է իրականացնել:
Մյուս կողմից՝ ով սրանց նմանների վերադարձն ապահովի, միայն խնդիրներ կստեղծի ինքն իր համար: Ախր պետք է գիտակցել, որ Վարդանիկի հետ ասոցիացվելը արդեն խնդիրներ է առաջացնում տվյալ սուբյեկտի համար հանրային դաշտում: