Քաղաքական դաշինքների սնանկության մասին շատ ա խոսվել։ 2012 թվականին, օրինակ, ՀԱԿ-ը ներդաշնակ լիդերի շուրջ համախմբվեց, սակայն մինչ հաջորդ ընտրությունները ֆրակցիան զոռով պահպանեց։ Ժառանգությունը առհասարակ դարձավ սոդոմ-գոմոր, ԲՀԿ-ն տրոհվեց, որովհետև օրենքը չի արգելում խմբակցությունից դուրս եկած պատգամավորին պահպանել մանդատը։ Գալիք պառլամենտը շատ ավելի արհեստական միությունների փաթեթ ա ներկայացնելու իրենից, մարդիկ, որոնք տարիներով դոշ են տվել գաղափարական հենք ստեղծելու համար, կարծես թե հասկանում են, որ գաղափարով երկիր չես պահի, մեր գլխի ճարը տեսնենք։ Գլխավոր գործոնը, իհարկե, փողն ա, ու միայն այն, որ կարելի ա երկու ամսում վիզ դնելով հինգ տարվա հացի խնդիր լուծել՝ մարդկանց հանգիստ չի տալիս։ Ծանր ա, իհարկե, դա արձանագրել, ինչպես ծանր ա տեսնել, ասենք, Ալեքսանդր Արզումանյանին ու Տիգրան Կարապետյանին մի դաշինքում, բայց իրականությունից տեղ չես փախչի։ Ինչպես Ֆրենկ Անդերվուդն էր ասում, when the money comes your way, you dont ask the questions։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: