Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափում ևս 3000 միավոր կացարանի շինարարությանը։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Պաշտպանության նախարարության կայքում հստակեցվում է, որ շինարարությանը հավանություն է տվել գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը։ Նախարարությունը վերահսկում է տարածքները, որոնք հայտնվել են Իսրայելի վերահսկողության տակ 1967 թվականի պատերազմից հետո։

ՄԱԿ-ն այդ հողերն անվանում է օկուպացված, սակայն իսրայելական իշխանությունները կարծում են, որ այդ հողերը Իսրայելի վերահսկողության տակ են գտնվում օրինական հիմքերով։

Սա վերջին շրջանում վիճելի տարածքներում բնակարանաշինության մասին երրորդ հայտարարությունն է։ Օրեր առաջ հայտարարվել էր Արևմտյան ափում 2500 միավոր կացարանի և Արևելյան Երուսաղեմում 566 տան շինարարության պլանների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել