ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` 2016թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ աճել է 26.2%-ով և կազմել 357.5 հազար տոննա։
Նկատենք, որ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 1.6%-ով և կազմել 9,760 տոննա։ Ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 30.1%-ով և կազմել 7,359 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 14.3%-ով և կազմել 5,870.5 տոննա։ Մոլիբդենի բրիկետների արտադրությունը նվազել է 46.3%-ով և կազմել 367 տոննա։ Կովերտորային պղնձի արտադրությունն աճել է 11.8%-ով և կազմել 11,656 տոննա։
Պողպատյա խողովակների արտադրությունը նվազել է 24%-ով և կազմել 7,312 տոննա։ Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 3.5%-ով և կազմել 26,210 տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրությունը նվազել է 47.7%-ով և կազմել 5.6 տոննա։