Այսպիսով «Պայքար» հասկացությունն արժեզրկվեց՝ դառնալով որոշակի քաղաքական գործիչների զգացմունքային արժեհամակարգ։ Մենք միշտ ջանացել ենք չարտաբերել «Պայքար» բառը հանուն մի գաղափարի, որ հասարակության մեջ չարժեզրկվի մեր ինքնության գաղափարական հենքը, բայց, ավաղ, այսօր իսկ արդեն որոշակի նեղ ուժերի շահերից ելնելով արժեզրկվում է հայ ազգի գոյության հիմնաքարերից մեկը՝ Պայքար հասկացողությունը։ Մենք կողմնակիցն ենք պայքարելու արտաքին թշնամու դեմ, մեր պետականության դեմ ոտնձգություն կատարողների դեմ, բայց, ավաղ...
Հիասթափությունն արդեն գլուխ է բարձրացնում, և ներքուստ առաջ է գալիս մի հարց. մի՞թե խղճահարությունն արդեն դարձել է քաղաքական կատեգորիա և կարելի է հասարակությանը մատուցել նման՝ թերարժեքության սինդրոմի գրավական «պայքար»։
Մենք պայքարելու ենք ոչ թե միմյանց դեմ, այլ՝ միասին՝ հանուն մեր ազգի, մեր պետականության ու մեր վաղվա ՀԶՈՐ ԱՊԱԳԱՅԻ։
Ուստի, կոչ ենք անում բոլոր-բոլորին՝ սթափվե՛նք և տեր կանգնենք մեր Հայրենիքին, մեր պետականությանն ու մեր ինքնությանը։
Սիրով՝ «Հզոր Ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյան



