Tert.am-ը գրում է.
 Լեհ լրագրող Թոմաշ Մացեյչուկը սպառնալիքներ է ստանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշման համար։ Ինչպես այդ մասին հայտնել է լրագրողը «В контакте» սոցիալական ցանցի իր էջում, իրեն ցանկանում են վախեցնել այն բանի համար, որ նա հանդես է գալիս հայկական Արցախի օգտին։
 «Ստանում եմ սպառնալիքներ Ղարաբաղի վերաբերյալ իմ դիրքորոշման առնչությամբ։ Ինձ ցանկանում են վախեցնել այն բանի համար, որ հանդես եմ գալիս հայկական Արցախի, մահմեդականներից հայերի պաշտպանության օգտին, որոնք արդեն մի անգամ հայ ժողովրդի ցեղասպանություն են իրականացրել»,- գրել է լրագրողը։
 Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի ոչնչացնել Հայաստանը և իրենց օգտին լուծել հայ ժողովրդի գոյության հարցը։ «Հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են, և մենք պարտավոր ենք օգնել նրանց իսլամական աշխարհի և Թուրանի կողմից հարձակման դեպքում»,- գրել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել