Մի տարի չեմ հիշում, որ Երևանում ամռանը մեծամասշտաբ շինարարություն չլինի, մի տարի մայթերը քանդեցին, հիմա նոր փողոց են սարքում, Գյումրի-Երևան ճանապարհն են քանդել և այլն: Շատ լավ է, երբ զարգանում է մեր մայրաքաղաքը, Երևանը բոլորիս պարծանքն է, բայց մի քիչ համաչափ էլ պետք է ուշադրություն դարձնել, օրինակ, երկրորդ քաղաքը համարվող Գյումրուն, սարսափելի մեծ է տարբերությունը, եթե Տարոն Մարգարյանն իրեն կարող է թույլ տալ լավ վիճակում գտվող տասնյակ փողոցներ ամբողջությամբ ասֆալտապատել, ինչը հսկայական գումարներ է (1կմ մոտ 160 մլն դրամ), ապա Գյումրու քաղաքապետը նման բան իրեն չի կարող թույլ տալ, իսկ Գյումրու փողոցները ՍԱՐՍԱՓԵԼԻ վիճակում են: Կառավարություն ջան, էս հարցին մի քիչ ուշադրություն դարձրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել