««ՉԻ» տեղեկություններով՝ Աշտարակի նորընտիր քաղաքապետ Թովմաս Շանվերդյանը, որը Աշտարակի քաղքապետի պաշտոնը ստանձնեց 27 տարեկան հասակում, այս օրերին աշխատում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով։ Նրա մտահոգության առարկան առաջիկա խորհրդարանական ընտրություններն են։ Նա հրահանգում է հավաքել այն մարդկանց անձնագրերը, որոնք ձայն են տալու ՀՀԿ-ին։ Ձայներ հավաքելու գործընթացում քաղաքապետի հետ մրցապայքարի մեջ է մտել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը ղեկավարելու է Արագածոտնի ՀՀԿ նախընտրական շտաբը։
Նշենք, որ շտաբը գտնվում է Աշտարակ քաղաքապետարանի շենքի առաջին հարկում, նախկին մարզպետը այն գեղեցիկ վերանորոգել է ու կահավորել. «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին մարզպետը «մեսիաներ» է ուղարկում Թովմաս Շահվերդյանին՝ ասելով, որ վերջինս մեծերի խաղի մեջ չմտնի։ Թովմաս Շահվերդյանը, սակայն, ուզում է իրենն առաջ տանել և ցույց տալ, որ Աշտարակում վերջին խոսքն իրեն է պատկանելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։