Գյուղատնտեսությունը ՀՀ-ի տնտեսության առաջատար ոլորտներից է: Չնայած տարվա ընթացքում եղանակի մատուցած «անակնկալներին», այնուամենայնիվ, պետական և մասնավոր սեկտորի աջակցությամբ տարեվերջում ձևավորում է տնտեսական զգալի աճ: Այն շարունակական դարձնելու համար հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական տեխնիկան և հնարավորինս արդիականացնել այն:
Օրերս ՀՀ-ում էին գտնվում գյուղտեխնիկա արտադրող մի շարք ռուսական ընկերություններ: Համապատասխան գերատեսչությունների հետ հանդիպումների թիրախում գյուղտեխնիկայի հնարավորինս մատչելի գնումն է, ինչը պետք է բարձրացնի առկա բերքատվության մակարդակը: Ներկայումս քննարկվում են ՌԴ ընկերությունների մի շարք առաջարկներ: Հաջող համագործակցության դեպքում նոր գյուղտեխնիկան կարող է բարձրացնել ոլորտի արդյունավետությունը 20-30 տոկոսով: Հեռանկարում հնարավոր է նաև որ ՀՀ-ում կազմակերպվի տրակտորների հավաքում: