Times.am-ը գրում է.
 Արգենտինայի հայ համայնքի կառույցները համատեղ հայտարարություն են տարածել` դեմ հանդես գալով այդ Հարավային Ամերիկա և մասնավորապես Արգենտինա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կատարելիք այցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia-ն, հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է, որ Չավուշօղլուն ոչ միայն մարդկության դեմ հանցագործություններ կատարած պետության ներկայացուցիչ է, այլև Թուրքիայի կողմից որդեգրված ժխտողական քաղաքականության «գործադիր ձեռքը»:

«Չավուշօղլուն իր աշխատանքը նվիրել է բոլոր նրանց նվաստացմանը, ովքեր ճանաչում են կամ ուղղակի արտասանում են «Հայոց ցեղասպանություն» բառերը, ինչպես օրինակ Ռուսաստանի, Եվրոպական խորհրդարանի կամ Վատիկանի դեպքերում 2015թ-ին կամ Գերմանիայի և ԱՄՆ-ի դեպքերում 2016թ-ին»,- նշված է հայտարարության մեջ: Արգենտինահայերը նաև շեշտում են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը զբաղված է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրաքննության քաղաքականության արտահանմամբ:

«Սա հիմնավորվում է թուրքական դիվանագիտության լոբբիստական ջանքերով` ուղղված Հարավային Ամերիկայի երկրներում հայ ժողովրդի համերաշխ ջանքերի խաթարմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել