Image result for վիգեն սարգսյանի այցը իրանՀայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ օրակարգի հագեցածության և կարևորության առումով, առանց չափազանցության, աննախադեպ այցն Իրան, մեղմ ասած, անթաքույց անհանգստություն և իրարանցում է առաջացրել Բաքվում:

Ապշերոնյան բռնապետի քարոզչամեքենայի «ընտիր ուժերի» մի զգալի հատվածը լծվել է մի կողմից նվազեցնելու այդ այցի նշանակությունը, իսկ մյուսից՝ թունդ մեղադրանքներ հնչեցնելու Իրանի հասցեին՝ «զավթիչ» Հայաստանին հովանավորելու և օժանդակելու համար:

Չափազանց խոսուն է հատկապես նշված քարոզչամեքենայի կայքերից մեկում տարածված նյութի լուսաբանման նպատակով ստեղծված նկարը, որտեղ աշխարհի քարտեզի ֆոնին պատկերված Հայաստանի և Իրանի դրոշներով դաստակների ձեռքսեղմումից արյուն է հոսում:

Այս առումով Բաքվի բռնապետի վարչակարգում տիրող իրական տրամադրություններն արտացոլելու համար ավելի բնութագրական կլիներ, եթե նշված ձեռքսեղմման արդյունքում պատկերվեին Ադրբեջանի դրոշի գույներով առատորեն հոսող արցունքներ՝ չնայած հայերենում կա նաև «արյուն-արցունք» կապակցությունը:

#iԻրանՀայաստանբարեկամություն

Բաքվի քարոզչամեքենայի հրապարակած նկարը՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել