Operativ.am-ը գրում է․
Մեքսիկան սպասում է Իսրայելի ներողություն խնդրելուն վարչապետ Բենիամին Նեթանյահուի թվիթի համար՝ ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Այս մասին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Լուիս Վիդեգարայը: Նրա խոսքով՝ վարչապետի գրառումը Մեքսիկայի հանդեպ «ագրեսիա» է:
Իսրայելի կառավարությունն ավելի վաղ պատասխանել էր, որ վարչապետն իր թվիթում խոսել է Իսրայելի ձեռնարկած անվտանգության միջոցների մասին սահմանին և դա չի վերաբերել ԱՄՆ-ին և Մեքսիկային: Համենայն դեպս, մեքսիկական կողմն այդ պարզաբանումը անհամոզիչ է համարել:
Վիդեգարայը նշել է, որ այս դեպքում ներողություն խնդրելը տեղին կլիներ: Նա ընդգծել է, որ Մեքսիկան Իսրայելի մոտ ընկերն է եղել:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=211171&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



