Արզումանյան. Ափսոսանքով ենք արձանագրում Րաֆֆի Հովհաննիսյանի` հանդիպելու հրավերը մերժելը Panorama.am-ը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը նախատեսում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին: 

Panorama.am-Պարո՛ն Արզումանյան, արդյո՞ք Հանրապետության նախագահը ծրագրում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Արզումանյան.-Գիտե՞ք, երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները:

Նյութը՝ Panorama.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել