Հայ Ազգային Կոնգրեսը բանակի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել և գովազդային հոլովակ է շրջանառում, որով հանրությանը տեղեկացնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ելցինի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանին է փոխանցվել մեր երկրում տեղակայված 7-րդ բանակի ողջ զինամթերքը, և Հայաստան են տեղափոխվել նախկին Սովետական բանակի շուրջ 1200 հայազգի սպա: Ու այս հայտարարության և գովազդի տակ գնում են հիացմունքախառն արտահայտություններ «հետևորդների» կողմից՝ մոտավորապես հետևյալ տրամաբանության մեջ «Օ դու մեծ հանճար , առաջնորդ արևաճաճանչափայլ, ակունք իմաստության, դու որ չլինեիր մեզ հասու չէր լինի արևի ճառագայթները ինչպես վերջին քառասուն օրերին երևանցիների համար, քո տաղանդի և գերագույն գլխավոր հրամանատարության արդյունքում էր որ հաղթեցինք Արցախում: Այս փաստը մեզանից թաքցնում էին 1998-ից սկսած, երբ քեզ հեռացրին արքայադավադրաբար»: Իսկ իրականում այդ գովազդով գործ ունենք փաստերի շուրջ հանրային գիտակցության ուղղված մանիպուլիացիայի հետ: Որ սովետական 7-րդ բանակի զինամթերքը անցավ Հայաստանին, դա փաստ է, բայց նմանապես սովետական 4-րդ բանակի զինամթերքը, որը բազմաթիվ անգամ շատ էր, անցավ Ադրբեջանին ու դա Սովետական Միության կազմաքանդման պայմանավորվածության շրջանակներում: Յուրաքանչյուր հանրապետությանը պետք է անցներ իր տարածքում տեղակայված զինամթերքը բացառությամբ ատոմային մարտագլխիկների ու այստեղ Լևոնի «հանճարը» կապ չուներ:Ադրբեջանը նույնպես կանչեց իր ազգությամբ ազերի սովետական սպաների: Օրինակ՝ Շուշի քաղաքի պաշտպանության պատասխանատուն աֆղանական պատերազմի փորձառու սպա էր: Իրենց պաշտպանության նախարարները սովետական բանակի կադրային բարձրաստիճան սպաներ էին: Բացի ազերի սպաներից ներգրավեցին նաև ռուս, ուկրաինացի ռազմական մասնագետների, բայց դա իրենց վերջին հաշվով չօգնեց: Չօգնեց որովհետև Արցախյան պատերազում հաղթեցինք ոգու շնորհիվ, որի համար թվերը ընդամենը վիճակագրություն է, ինչպես օրինակ «Հաց Բերողի» համար վիճակագրություն է իր մեքենային արձակված փամփուշտների քանակը:
Չեմ ասում թվերը և զենքերը կարևոր չեն և բավարար է Ադրբեջանի դեմ հանել ընդամենը 30 հեծյալ զինված նետ ու աղեղով և հաղթանակը ապահովված է: Պարզապես պետք է առաջնորդվել ոգու «թվաբանությամբ» չանտեսելով գիտական թվաբանությունը ինչպես նաև այլ գիտությունները: Ոչ մի միլիմետր հող վասն Խաղաղության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: