Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ամերիկյան դերասանուհի Լինդսի Լոհանին, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հաղում անելով Anadolu-ին:
Լոհանն Instagram-ի իր էջում այդ հանդիպումից լուսանկար է հրապարակել՝ միևնույն ժամանակ ջնջելով դրանից առաջ հրապարակված բոլոր նկարները։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, Հալեպից 7-ամյա Բանա էլ Աբեդը՝ մոր հետ։
Մամուլի համար դռնփակ հանդիպմանը Հոլիվուդի աստղը բարձր է գնահատել թուրքական պետության դիրքորոշումը, որն «օգնություն է տրամադրում սիրիացի փախստականներին»։
Լոհանի խոսքով՝ ի տարբերություն այլ երկրների, «Թուրքիան անտարբեր չմնաց սիրիացի ժողովրդի ցավին»։
«Կան մարդիկ, որոնք վախենում են գալ Թուրքիա, սակայն ես այստեղ եմ, և ինձ շատ հարմարավետ եմ զգում», - ասել է դերասանուհին։