Հարգելի օրիորդ Տիչերիչ, երկար տարիներ եղել եմ «Star Supermarket»-ի «Ներքին աուդիտ» ստորաբաժանման պատասխանատուն, որպես արդյունք՝ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական խողովակներով մշտապես տեղեկացված եմ եղել ընկերության ներսում կատարվող ԲՈԼՈՐ գործընթացներից: Լինելով տեղեկացված՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ձեր հարցազրույցը նախկին շատ աշխատակիցների նկատմամբ վիրավորանքից բացի պարունակում է նաև ապատեղեկատվություն (արդի հայերենով ասված՝ սուտ): Խնդրում և պահանջում եմ մամլո հաղորդագրության միջոցով ներողություն խնդրել բոլոր նախկին աշխատակիցներից՝ սկսած հավաքարարից մինչև ղեկավար կազմը, որոնք, 1 մթերային խանութից սկսելով, ստեղծել են 32 խանութից բաղկացած առևտրային ցանց:
Հ.Գ.
«Սթարում» աշխատել եմ նաև օրիորդ Տիչերիչի օրոք, չեմ կրճատվել, այլ հեռացել եմ սեփական նախաձեռնությամբ՝ դիմումիս համաձայն: Մինչ օրս «Սթարը» (Տիչերիչը) չի վճարել ինձ հասանելիք գումարից 300 000 դրամը:
ՀԳ-1
Teodora FYI,
Հաշվի առնելով սիրելի «Սթարի» ծանր ֆինանսական դրությունը՝ 300 000 դրամի մասով ֆինանսական պահանջներ չեմ ներկայացնում և չեմ ակնկալում որևէ փոխհատուցում:
Առողջ եղեք:
Zara Poghosyan
Հարգելի տիկին Տիչերիչ....մինչև Ձեր կողմից նշված աշխատակազմի, այսպես կոչված, անհիմն օպտիմիզացիան, «ՍԹԱՐ»-ի լավագույն աշխատակիցների մեծ մասը արդեն ԿԱՄԱՎՈՐ դուրս էին եկել աշխատանքից (շատ հայտնի պատճառներով), շատ լավագույն աշխատակիցներին Դուք եք ազատել աշխատանքից... ԱՅՈ, համաձայն եմ, որ դեռ մնացել է ՁԵզ մոտ մի քանի լավ աշխատակից...բայց հարցրեք նրանց՝ արդյո՞ք նրանք մնացել են, քանի որ սիրում են մանրածախ առևտուրը, թե՞ պարզապես այլ աշխատանք են փնտրում: Իսկ բազմաթիվ նոր ընդունած աշխատակիցներին անվանել ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ սիրահարներ, պարզապես ծիծաղելու է.... Այնպես որ, ՊԵՏՔ ՉԷ թերագնահատել «ՍԹԱՐ»-ի նախկին աշխատակիցներին............!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!



