Քիչ առաջ Սահմանադրական դատարանում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննարկման առաջին նիստը, որտեղ քննվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը, համաձայն որի ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչել և նախագահ հռչակել իրեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ընդ որում, Հովհաննիսյանի կողմը միջնորդել է դատին Սերժ Սարգսյանին ներգրավել ոչ թե որպես շահագրգիռ կողմ, այլ որպես վկա։
Սերժ Սարգսյանի շահերը դատարանում ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով, ի դեպ, մինչ նախարար նշանակվելը համարվում էր սահմանադրական իրավունքի ամենակարկառուն մասնագետներից մեկը Հայաստանում, և ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
Հրայր Թովմասյանի ներկայությունը դատարանում առաջացրել է հայցվոր կողմը ներկայացնող Անդրիաս Ղուկասյանի դժգոհությունը, նա նշել է, որ պետական պաշտոնյան դատին լինել չի կարող, ինչին ի պատասխան Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ հետո նաև ինքը՝ Թովմասյանը նշել են, որ Հրայր Թովմասյանը Սերժ Սագսյանին դատարանում ներկայացնում է որպես փաստաբան և ոչ թե որպես նախարար:
Կից նյութն` այստեղ