ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 187.85 հազար ՀՀ դրամ:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է շուրջ 60 հազար ՀՀ դրամ: Այսպես, եթե պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 161.87 հազար ՀՀ դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 221.85 հազար ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.7% աճ:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ ՀՀ-ում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/tntesakan.ankyun/posts/1617310585244299
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել