Related imageԱննախադեպ բախումներ են գրանցվում այս պահին Սիրիայի Իդլիբ նահանգում:
Ալ-Կաիդան ներկայացնող Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամն ու իր հովանու տակ հավաքված իսլամական ծայրահեղ արմատական ուժերը մի կողմից և Ահրար ալ-Շամն ու նրա շուրջ հավաքված ընդդիմադիր ուժերը՝ մյուս կողմից:
Վերոհիշյալի համատեքստում կարելի է կանխատեսել զարգացման 2 սցենար՝
1. Այս ուժերը կռվում են միմյանց դեմ ու այնքան են թուլանում, որ սիրիական կառավարական ուժերը հեշտությամբ վերցնում են Իդլիբը, ինչը չափազանց կարևոր է Դամակսոսի համար:
2. Ընդդիմադիր ճամբարի մաս կազմող ու այս պահին իրար դեմ կռվող վերոհիշյալ կողմերից մեկը, հաղթելով մյուսին, առավել ուժեղ դիրքեր է ստանում՝ ավելացնելով սեփական հեղինակությունն ու ազդեցությունը Սիրիայի ընդդիմադիրների շրջանում:
Ցանկալի է, իհարկե, որ առաջին սցենարը լինի, քանզի Սիրիայում երկրորդ սցենարի ականատեսը եղել ենք արդեն 2013-2014 թթ., մասնավորապես սիրիական հակամարտությունում աստիճանաբար ուժեղացած Իսլամական պետության դեպքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել