Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունըAysor.am-ը գրում է.
 Հունվարի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման հարցերով և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:  Հանդիպմանը քննարկվել են հայ-ավստրիական փոխգործակցության օրակարգի մի շարք հարցեր, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
 Նախարարները խորհրդանշական են համարեl, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի օրերին, և գոհունակություն հայտնեl այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ։ Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի։
Էդվարդ Նալբանդյանն ու Սեբաստիան Կուրցը բարձր են գնահատել  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել