ՀՀԿ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դեմ չէ պառլամենտական ընտրությունների հետաձգմանը մի քանի օրով։ Սա ճիշտ որոշում է ոչ այնքան ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակը հարգելու տեսանկյունից, այլ, առհասարակ, կարծում ենք՝ այդ օրերին հանրությունը, քաղաքական ուժերը և, առհասարակ, Հայաստանը պետք կունենան վերաիմաստավորվելու։ Օրենքի տեսանկյունից ոչ մի խնդիր չկա, ու մի քանի օրը էական ոչինչ չի փոխելու։ Փոխարենը հենց թեկուզ ընտրություններին ընդառաջ բոլորս մի պահ պետք է իրականության աչքերին նայենք ու սթափ գնահատենք մեր հնարավորությունները։ Քաղաքական մթնոլորտի տեսանկյունից էլ սա հրաշալի առիթ ու հնարավորություն է փոփոխություն անելու։ Չենք ցանկանում պաթետիկ արտահայտություններ ու բառակույտեր արտասանել, մանավանդ որ դրա պակասը չի զգացվում, սակայն ամենագլխավոր ձեռքբերումն ու հաջողությունը կլինի այն, որ գոնե այս անգամ ընտրությունները կազմակերպվեն ամենաբարձր մակարդակով ու առանց ավելորդ քաշքշուկների, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ճանաչեն այդ ընտրությունները, որպեսզի քաղաքացիները ճանաչեն ու ընդունեն ընտրությունները ի գիտություն։ Սա կլինի լավագույն հարգանքի տուրքը բոլոր զոհերին ու նրանց հարազատներին։ Այսքանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: