Րաֆֆի Հովհաննիսյանը պատրա՞ստ է զոհել իր կյանքը: Պատասխանը՝ այո:
Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է զոհել իր փառասիրությունը և հրաժարվել իր աթոռից: Պատասխանը՝ ոչ: Նա պատրաստ է խփել, բայց չի զիջելու ժողովրդին:
Լևոն Տեր-Պետրոսյանը «քցեց» ժողովրդին 97-ին, թողեց «ալբանացու» փայ դառնա, «քցեց» 2008-ին, չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ և 10 զոհերի համար ոչ ոք պատասխան չտվեց: Հիմա՞ էլ է «քցելու»՝ այո: Դրա արդարացումն արդեն ունի, զբաղված է «գեղի կլուբի» բարեփոխմամբ:
Գագիկ Ծառուկյանը ԱԺ ընտրություններին հայտարարեց, որ հանուն ժողովրդի վստահության պատրաստ է զոհել ամեն ինչ: Անկե՞ղծ էր նա: Պատասխանն է՝ ոչ: Հակառակ դեպքում նա կլիներ Ազատության հրապարակում՝ ժողովրդի կողքին:
Դաշնակցականներն էլ կարծես զբաղված են ծաղկի թերթիկներով գուշակությամբ. «միանալ-չմիանալ-միանալ-չմիանալ»: Ի՞նչ են նրանք սպասում: Գործարքի՞, կարծում եմ՝ այո: Եթե արդեն գործարք չի եղել: Հակառակ դեպքում կլինեին Ազատության հրապարակի հարթակին, իսկ «Երկիր մեդիա» լրատվամիջոցն էլ լայնածավալ կլուսաբաներ ժողովրդական շարժումը:
Ղարաբաղի ազատամարտի հրամանատարներին ու գեներալներին էլ ուզում եմ հարցնել. «Սիրում եք բարձրաձայնել, մատնացույց անել ձեր ձեռքբերումները, հերոսությունը, կռվին մասնակցած լինելը, բա հերոսությունը, համարձակությունը, սերը ժողովրդի նկատմամբ միանգամյա դրսևորմո՞ւմ է, թե՞ վախ կա, որ կզրկվեք աթոռից ու պաշտոնից, բարեկեցիկ կյանքից: Մի՞թե դրա համար էիք կռվել ու պայքարել:
Մեկ բան կասեմ, մոռացել եք ինչ ունեիք մինչև պատերազմը և ինչի համա գնացիք պատերազմ: Մի նայեք ձեր շուրջը, նայեք, թե ինչպես են ապրում Ղարաբաղի հաշմանդամ և ոչ հաշմանդամ վետերանները: Ձեզ դո՞ւր է գալիս այդ իրականությունը»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ArmanMushegyan/posts/466467786757915
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել