Բայց պարզվում ա, որ էդ բռի մեջ անգամ ամեն հայ հայ չի։ Կողքիս կանգնած ա պարկովչիկ մակնիշի մի համաքաղաքացի, ձեն չի հանում, նայում ա պոլերին: Ինքը սովոր ա դրամ վերցնել, ինքը վերցնող ա ծնվել: Իսկ տալու գործում չկա, նույնիսկ անվճար խորհուրդ չի տա. հոգին վաղուց վաճառել ա, բիրիքով: Հետո կողքովս, ինձ քսվելով անցնում ա ոստիկանական մեքենան: Ու երկու կերած-խմած ոստիկանները նույնպես ձեն չեն հանում, սպասում են սխալ կայանեմ, որ տուգանք գա:
Դե ապրեք, տղերք ջան, լավ եք անում, շարունակեք էդ ոգով: Ուղղակի առավոտյան տնից դուրս գալիս ձեր երեխեքին պաչելիս (եթե դեռ էրեսատեղ ունեք պաչելու) անկեղծորեն խոստովանեք՝ պապան գնում ա գործի, որ ուրիշ պապաների գլխին սարքի: Պապան սարքող ա: Ու դուք էլ, որ մեծանաք, սարքողներ եք դառնալու: Շինարար, չէ, շինական չէ, ինչպես հայ ժողովուրդը դարեդար: Այլ՝ ՍԱՐՔՈՂ: Բարի սարքավորում ձեզ, ախպերներ, եթե գտնում եք, որ հալալ ա, ուրեմն՝ թող հալալ լինի ձեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1212680755434475&id=100000776872213
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել