Րաֆֆու՝ հացադուլ անելու հանգամանքը ազդեց վրաս՝ որպես մարդ, որպես քաղաքացի:
Հասկանալով, որ իր ձեռնարկած քայլերը տանում են փակուղի՝ Րաֆֆին փորձեց ծայրահեղ քայլով փրկել իրավիճակը:

Բայց…
Կոնկրետ նպատակ, ասելիք ու ծրագիր ունեցող ուժեղ քաղաքական գործիչը հացադուլ չի անում:
Հրապարակում նստելու ու սովամահ լինելու փոխարեն վճռական քայել է ձեռնարկում:
Հացադուլի նպատակը ո՞րն է:
Իշխանության խղճահարությո՞ւնը հարուցել:
Ի սեր Աստծու:
Միջագային հանրության ուշադրությունը հրավիրե՞լ:
Անօգուտ զբաղմունք է: Գերտերություններն արդեն հայտնել են իրենց կարծիքը փետրվարի 18-ին կայացած ընտրությունների վերաբերյալ:
Հացադուլը թուլության նշան է:
Ու մի փորձեք հերոսացնել Րաֆֆուն, կարեկցեք նրան…
Ոգևորելու փոխարեն՝ սթափվելու ու հացադուլը դադարեցնելու կոչ արեք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել