Րաֆֆին այս հանրահավաքում իսկապես անցավ Ռուբիկոնը:
Նա պայքարի «մետկան» ճշգրտեց ու անվրեպ ուղղեց այլեւս դեպ ընդդիմության, առավել ստույգ` ԲՀԿ-ի դեմ, որը փորձում է իր առանցքի շուրջ հավաքել Երեւանի ավագանու «ընտրությունը»:
Րաֆֆին խիստ նրբագեղ, որքան հատուկ է արեմտյան տեխնոլոգիային` հարմարավետ տեղավորվեց Ազատության հրապարակում` թե ընդդեմ իշխանության, թե ընդդեմ ԲՀԿ-ի:
Իշխանությանը նույնքան նրբագեղ հասկացնելով` ժողովրդին չի բերելու Բաղրամյան 26` ջրցանելու, շոկահարելու: Չի տանելու Մյասնիկյանի արձանի մոտ` բանակին` մեր երեխաներին դեմ հանդիպման կանգնեցնելու, կրակել տալու:
Իսկ ԲՀԿ-ին ասաց. ԲՀԿ, դե որ էդքան ժողովրդի կողքին ես, խոսքդ գործ դարձրու, արի ժողովրդի մոտ` Ազատության հրապարակ, եւ ոչ թե իմ հաշվին ցույց տուր, իբր ընդդիմադիր ես, քվե ապահովիր քեզ համար, հետն էլ առանց մասնակցության քեզ առանցք համարի:
Իսկ որ ամենակարեւորն էր.
Րաֆֆին փորձեց խլել իշխանությունների հացը Ռուսաստանի ձեռից, մյուս կողմից էլ փսորել ԲՀԿ-ի սութի գոյությունը` նույն Ռուսաստանի համար:
Նախ` երգեց Կատյուշան. կներեք` Նատաշան:
Դե արեւմտյան տեխնոլոգիան ուրի՜շ է էլի, եկեք ասենք` «բռավո, բիս»:
Մի խոսքով, Րաֆֆին ասաց, էս որ Նատաշան է երգում, բա մե՜նք ոնց կերգենք:
Ասել է` Ռուսաստանին ժեստ արվեց, որ եթե հանկարծ Սերժ Սարգսյանի անթափանց աչքերը Մաքսային միության եւ այլ հարցերով դուր չգան «մայր» Պուտինին, կներեք` Ռուսաստանին, Պուտին հետախույզը թող հիշի, որ Նատաշան Րաֆֆին միտինգին երգած է ունեցել:
Իմա, որ շատ զոռեն` կարող է հացադուլի նստած Րաֆֆին նույնպես Վլադիմիրովիչի, այն է` Պուտինի կռունկների հետ թռչի-հասնի մտքով «տուն», ուր մեր Պուտինն է արթուն:
Հ.Գ. Բայց իսկապես հալալ է արեւմտյան տեխնոլոգիային: 15թ. Եղեռնից մազապուրծ Հովհաննիսյան-Կճողոզյան (Րաֆֆի պապենական ազգանուններն են) ցեղը նստել է հացադուլի քաղաքամայր Երեւանի սրտում` յուր որդի, դեկաբրիստի ռոմանտիկ արտաքինով, գրող որդի Կարինի հետ:
Սյուրռեալիզմի, էքզիստենցիալիզմի, սիմվոլիզիմի ինչպիսի համադրություն ու պաթոս:



