Forbes-ը ներկայացրել է աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլիստների ցանկը: Ըստ allsport.am-ի` ամենահաջողակները դասակարգվել են այսպես.
10-րդ հորիզոնականում «Լիվերպուլի» խորհրդանիշ դարձած Սթիվեն Ջերարդն է: Անգլիացի կիսապաշտպանը տարեկան վաստակում է 15 000 000$:

9-րդը Զլատան Իբրաիմովիչն է, ով ակումբները փոխելու և լավ վարձատրություն պահանջելու բնավորության շնորհիվ ավելացնում է տարեկան եկամուտը, որն այս պահին կազմում է 16 000 000$:

8-րդ հորիզոնականում հայտնված «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին հայտնի է ոչ միայն իր ֆուտբոլային որակներով, կնամոլությամբ, այլև փողերով: Անգլիացին ևս տարեկան վաստակում է 16 000 000$:

7-րդ հորիզոնականում հայտնվել է «Չելսիի» մեկ այլ ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը, ում տարեկան եկամուտը կազմում է 17 000 000$:

6-րդ հորիզոնականում Մեսսին է: Որքան շատանում են Մեսսիի «Ոսկե գնդակները», այնքան ավելանում է տարեկան եկամուտը: Լեոնել Մեսսին անցյալ տարվա դրությամբ տարեկան ուներ 20 000 000$ եկամուտ:

5-րդը Ֆրանսիացի Թիերի Անրին է. թեպետ նա այլևս շատ մեծ հեղինակություն չի վայելում, սակայն դա նրան չի խանգարում տարեկան վաստակել 24 000 000$:

Լավագույն քառյակը բացում է բրազիլացի Ռոնալդինյոն` տարեկան 25 000 000$ եկամուտով:

3-րդ հորիզոնականում մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստ Կական է: Նա ևս տարեկան ստանում է 25 000 000$ եկամուտ:

2-րդ տեղում «Ռեալի» առաջատարն է: Կրիշտիանու Ռոնալդուն տարեկան վաստակում է 30 000 000$:

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը Դևիդ Բեքհեմն է: Նա տարեկան 40 000 000$ եկամուտ ունի:

Նկատենք, որ հատկապես վերջին երկու ֆուտբոլիստների դեպքում եկամուտի մեծ մասը տարբեր ապրանքանիշների գովազդային հոլովակներում նկարահանվելուց է գալիս:



