Image result for Madeleine AlbrightԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է իսլամ ընդունել՝ ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների, ով պատրաստվում է դադարեցնել Սիրիայից փախստականների ընդունումն ու ամերիկյան վիզաների տրամադրումը մուսուլմանական երկրներից ժամանողների համար։

«Ինձ մեծացրել են կաթոլիկ հավատքով, այնուհետև ես անցել եմ բողոքականության, իսկ ավելի ուշ պարզել, որ իմ հարազատները հրեա են եղել։ Այժմ ես պատրաստ եմ դառնալ մուսուլման՝ ի նշան զորակցության»,-գրել է Օլբրայթը Twitter-ում։

Օլբրայթը հավելել է, որ Ամերիկան պետք է բաց մնա ցանկացած հավատքի և ծագման մարդկանց համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել