2016 թվականին ռուսական գազի մատակարարումները Հայաստան նվազել են մինչև 1,87 միլիարդ խորանարդ մետրի՝ 2015 թվականի 1,92 միլիարդ խորանարդ մետրից:
Հայտնի փաստ է, որ Հայաստանի գազամատակարարումը փաստացիորեն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից գազի մատակարարումներից, որոնք իրականացվում են Վրաստանի տարածքով: 2016 թվականին գազի մատակարարումները կազմել են 1,87 միլիարդ խորանարդ մետր (2015 թվականին՝ 1,92 միլիարդ խորանարդ մետր):
Երկու երկրների փոխգործակցության կարևոր ոլորտների թվում գազի շուկայում համագործակցությունն է: Ընդհանուր առմամբ՝ «Գազպրոմը» Հայաստանի տարածքում գազաէներգետիկ նախագծերի ֆինանսավորման համար, այդ թվում՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի արդիականացումը և Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, ուղղել է մոտ 550 միլիոն դոլար:
Լայնածավալ գազաֆիկացման արդյունքում այսօր Հայաստանում բնական գազ է օգտագործում ավելի քան 611 բնակավայր: Գազիֆիկացման 94,6 տոկոս ցուցանիշով ՀՀ-ն աշխարհում առաջատարներից է:
Տարբեր գնահատականներով Հայաստանն այսօր առաջատար դիրք է գրավում նաև աշխարհի այն երկրների շարքում, որոնք բնական գազն օգտագործում են որպես շարժիչային վառելիք: Այն ոչ միայն շահավետ է բենզինի օգտագործման համեմատ, այլ նաև բնապահպանական խնդիր է լուծում՝ էականորեն կրճատելով վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ: ՀՀ ավտոմեքենաների պարկի շուրջ 77% աշխատում է բնական գազով:
Հանրապետության էներգետիկ անվտանգությունն այսօր հասել է բավական բարձր մակարդակի: Ունենալով երկու գազատար երկրի հյուսիսից և հարավից, ինչպես նաև գազի ստորգետնյա պահեստավորման հզորություններ, Հայաստանը չի զիջում տարածաշրջանի սեփական էներգետիկ պաշարներ ունեցող երկրներին: