Aysor.am-ը գրում է.
Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը, որը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից հաստատվել է ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, անվստահություն է արձանագրել եվրոպական և, մասնավորապես, գերմանական հասարակության շարքերում և խոստացել է հակազդել այդ գործընթացին: Այդ մասին նա հայտարարել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում փոխանցում է ТАСС-ը:
«Հասարակության մեջ լուրջ անհանգստություն է տիրում», - ասել է քաղաքական գործիչը:
«Մենք ցանկանում ենք նախընտրական պայքարը կազմակերպել այնպես, որ վերջիվերջո մենք՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, այս երկիրը կառավարելու մանդատ ստանանք: Այս դժվարին ժամանակենրում երկիրը նոր ղեկավարության կարիք ունի», - հայտարարել Է նա:
Ավելի վաղ ԳՍԴԿ-ի նախագահությունը Շուլցին հաստատել է կուսակցությունից կանցլերի պաշտոնի թեկնածու: Գերմանիայի փոխկանցլեր և Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնն այն բանից հետո, երբ այն կազատի գերմանական դիվանագիտության ներկայիս ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Էկոնոմիկայի նախարար կդառնա պետքարտուղար Բրիգիտե Ցյուպրեսը: Բոլոր որոշումները նախագահության կողմից ընդունվել են միաձայն:



