Վարչապետ Կարապետյանը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, ուր նա մեկն էլ է իր ռուսաստանյան գործընկերոջ հրավերով: Երկու երկրների վարչապետները վաղ առավոտից գործնական քննարկումներից հետո ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որին հաջորդել է հանդիպում մեդիա դաշտի ներկայացուցիչների հետ:
Պետք է փաստենք, որ ՌԴ-ն Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Նրա բաժինն արտաքին առևտրում կազմում է մոտավորապես 25 տոկոս, և չնայած բավական բարդ կոնյուկտուրային և կոմունիկացիոն անհարմարություններին՝ երկուստեք առևտրաշրջանառության ցուցանիշները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նախորդ տարի այդ թիվը կազմում էր ավելի քան 1 միլիարդ դոլար: Կարող ենք հավելել, որ անկախացումից հետո ողջ 25 տարիների ընթացքում ՀՀ-ում կատարվել է մոտ 3 տրիլիարդի ներդրում, որից 1 տրիլիարդից ավելին պատկանում է ռուսական կապիտալին։
Առանձնացնենք մի քանի ոլորտային համագործացություններ:
Չնայած էներգակիրների և առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են Ռուսաստանից, ապրանքների ընդհանուր թիվը ավելանում է: Նախորդ տարի էականորեն աճել է ՀՀ-ից սննդամթերքի արտահանումը ՌԴ, դա կապված է Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու հետ: Հատկապես կարևոր է գյուղատնտեսության ոլորտի համագործակցությունը. այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: Առկա են մի շարք նախագծեր, այդ թվում՝ ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում:
Հանդիպումից հարկ է առանձնացնել ներդրումային համագործակցության հարցը. կողմերը պայմանավորվել են այդ նպատակով ստեղծել հատուկ հիմնադրամ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:
ԵՏՄ միասնական խաղի կանոնները հասկանալի են երկու երկրների բիզնեսին: Նախատեսվում է առաջիկայում շուկաներն ավելի բաց դարձնել բիզնես ոլորտում ավելորդ արհեստական քաշքշուկներից ու բյուրոկրատական հարցերից խուսափելու համար:
Չնայած երկու երկրների միջև տնտեսական կապերը համընդգրկուն բնույթ ունեն և ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ առաջատար գործընկերը, այնուամենայնիվ, կան ոլորտներ, որտեղ այդ համագործակցությունը կարելի է զարգացնել: Ռուս-հայկական հարաբերությունները ամենաբարձր մակարդակ վրա են, սակայն առկա հարաբերությունների զարգացման պոտենցիալը շատ մեծ է:
Ստորագրված փաստաթղթերը լայն թափ կհաղորդեն մշակութային, հումանիտար հարաբերություններին: ՀՀ-ն՝ որպես տուրիստական գոտի, ՌԴ քաղաքացիների համար թերագնահատված է, սակայն այն կարող է տուրիզմի տեսանկյունից դառնալ բավականին գրավիչ երկիր ռուս զբոսաշրջիկների համար, իսկ 2017-ին արդեն՝ տուրիզմի ոլորտում դրական առումով նախատեսվում են սկզբունքային նոր փոփոխություններ:
Ռուս-հայկական համագործակցության այս փուլը շատ կարևոր է երկու երկրների տնտեսության առողջացման և ապագա համագործակցության համար: