Image resultՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հայտարարել է, որ միջազգային իրավունքի նորմերին չի համապատասխանում Հորդանան գետի Արևմտյան ափին ու Արևելյան Երուսաղեմում հարյուրավոր նոր բնակատեղիներ կառուցելու մասին Իսրայելի իշխանությունների որոշումները։

Այդ մասին նշված է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության տարածած մամլո հաղորդագրությունից։ Դրանում նշված է, որ բնակատեղիների շարունակական ընդլայնումը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2334 բանաձևին, ինչպես նաև ԵՄ-ի բազմամյա քաղաքականությանը և մերձավորարևելյան քառյակի (ՄԱԿ, ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան) խորհուրդներին։

ԵՄ-ը ընդգծել է, որ միայն «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի վրա հենված լուծումը կարող է հանգեցնել խաղաղությանը, և որ իսրայելական իշխանությունների որոշումը խաթարում է խաղաղ կենսունակ կարգավորման հեռանկարները։

Սրանից առաջ Իսրայելի ղեկավարությունը թույլատրել է Հորդանան գետի Արևմտյան ափին 2500 բնակատեղիի և Արևելյան Երուսաղեմում 566 բնակատեղիի կառուցումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել