Ադրբեջանական մանաթը ԿԲ կողմից ամբողջովին «լողացող փոխարժեքի» քաղաքականության անցնելուց հետո սկսել է ավելի արագընթաց անկում ապրել: Ադրբեջանական փորձագետների կանխատեսմամբ` 2017-ին մանաթի դոլարի նկատմամբ փոխարժեքը կլինի 2,20-2,50 մանաթի սահմաններում:
Նախօրեին Ադրբեջանի ԿԲ-ի և Նավթային պետական հիմնադրամի մասնակցությամբ կայացած արտարժույթային աճուրդում դոլար-մանաթ փոխարժեքը 1, 35 տոկոս բարձրանալով հասել է 1,8559 մանաթի:
Հունվարի 12-ից Ադրբեջանի ԿԲ արտարժույթի վաճառքի փոխարժեքի որոշման ժամանակ կոմերցիոն բանկերի համար սահմանված 4-տոկոսանոց մարժան վերացրել է: Ներկայում բանկերն իրենք են որոշում գինը: Ադրբեջանի ԿԲ-ն դա անվանում է ռեալ լողացող փոխարժեք: Ըստ փորձագետների` առաջիկա օրերին կոմերցիոն բանկերը և սև շուկան դոլար-մանաթ փոխարժեքը կսահմանեն 1,95–2 մանաթի սահմաններում:
Նշում է նաև, որ Ադրբեջանը անցել է ամբողջովին լողացող փոխարժեքի, սակայն գործնականում դա այնքան էլ այդպես չէ, քանի-որ երկրի արտարժույթի շուկայում դոլարի հիմնական վաճառողներ շարունակում են մնալ ԿԲ-ն և Նավթային պետական հիմնադրամը, այսինքն` առաջարկվող արտարժույթի ծավալը կրկին որոշվում է վարչական ճանապարհով:
Արդյունքում` Ադրբեջանում սև շուկայի և բանկերի միջև սահմանը գրեթե կորել է, քանի-որ մարժայի վերացման պարագայում բանկերը նույնպես փոխարժեքի կամայական և արհեստական բարձրացումներ են կատարում: