Այսօր Մարտունիում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաք-հանդիպման ժամանակ արտառոց միջադեպ է տեղի ունեցել, որն ուղեկցվել է վեճով, հրմշտոցով ու փոխադարձ վիրավորանքներով։
Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, իր խոսքում անդրադառնալով հանրահավաքին մասնակցել ցանկացող գյուղացիներին խոչընդոտելու փորձ կատարածներին, ասաց. “Ես գիտեմ, որ գյուղապետերը եկել էդդեղ կանգնել են և փորձել են իրենց գյուղի եկած բնակիչներին վախացնելով, խոչընդոտելով հետ ողարկել: Փոխանցեք դրանց` դրանք թուրք են, դրանք մարդիկ չեն”:
Այնուհետև Ռուբեն Հակոբյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին է մոտենում մարտունեցի մի ազատամարտիկ և սկսում է պատասխան պահանջել Հակոբյանից իր որակումների համար: Իր մեղադրական խոսքում քաղաքացին ասում է. “Թուրքը դու ես: Մարտունին միակ ռայոնն ա, որ երբեք թուրք չի մտել”:
Երբ բորբոքված ազատամարտիկին հեռացնում են կիզակետից, Րաֆֆին վերցնում է խոսափողը և հայտարարում, որ թեև ինքը ճանաչում է այս մարդուն Մայրաքաղաքային գնդից, բայց հիմա նա վստահ է, որ այդ ազատամարտիկը ուղարկված սադրիչ է, որը գործ չունի անելու իր հանրահավաքին։