Windows 8-ի հնարավորություններն էլ ավելի են ընդլայնում էլեկտրոնային գաջետները, որոնք դառնում են ցանկացած օգտվողի հիանալի օգնականը: Պետք է ուղղակի տեղադրել ցանկալի ծրագրերի շարքը, որոնց թիվը օնլայն-մարկետում անցնում է 100.000-ը: Օգտվողների ընտրությունը հեշտացնելու համար կորպորացիայի մասնագետները տեղեկացրել են մի քանի նոր ծրագրերի մասին,որոնք կարելի է գտնել Windows Marketplace-ում:
    1.Chimpact
Փոքրիկ բրիտանական «Yippee!Entertaiment» ծրագրավորող ընկերությունը ստեղծել է հետաքրքիր մի խաղ, որի հերոսը ուրախ կապիկն է: Իսկ եթե կցանկանաք խաղալ այս խաղը, սակայն Ձեր ձեռքի տակ չի լինի համակարգիչ, ապա կարող եք այդ ամենն անել Ձեր Windows Phone 8 հեռախոսի միջոցով:


    2.Music Marker Jam

Windows 8-ի տված հնարավորությունների շնորհիվ ոչ միայն  կարելի է զվարճանալ, այլ նաև ստեղծել երաժշտություն: Դրանում օգնության է գալիս «Music Marker Jam» ծրագիրը, որը ստեղծվել է գերմանական ծրագրավորող ընկերություն «MAGIX»-ի կողմից:

    3.Calculator

Նրանք, ովքեր առօրյայում շատ են առնչվում կոնկրետ գիտությունների և հաշվարկների հետ, կարող են օգվել ունիվերսալ հաշվիչից, որը մշակել է Ռիչարդ Ուոլտերսը: Ծրագիրն իմ մեջ ներառում է նաև վալյուտային հաշվիչ, որի մեջ առկա է նաև հայկական դրամը (AMD):

    4.CookBook

CookBook ծրագրի օգնությամբ, որը մշակվել է ֆրասիական «Slow Sense» ծրագրավորող ընկերության կողմից, օգտվողները հնարավորություն ունեն ստանալ շուրջ 300.000 խոհանոցային բաղադրատոմսեր ամբողջ աշխարհից: Հարմարության համար բաղադրատոմսերը բաժանված են կատեգորիաների:

    5.Paint 4 Kids

Իտալական «Ela & Pietro Lab» ծրագրավորող ընկությունը մշակել է «Paint 4 Kids» ծրագիրը, որի օգնությամբ կարելի է ստեղծել գունավոր նկարներ մի քանի հպումների շնորհիվ: Իսկ ստացված նկարները կարելի է տպել կամ ուղարկել ընկերներին: Ծրագիրը հիմնականում նախատեսված է փոքրիկների համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել